Դաղստանում եռօրյա սուգ է հայտարարվել

Դաղստանում հունիսի 24-ին, 25-ին և 26-ին սուգ է հայտարարվել։ Այս մասին հաղորդվում է տարածաշրջանի ղեկավար Սերգեյ Մելիքովի մամուլի ծառայության Telegram ալիքում։


«Հունիսի 24-ը, 25-ը և 26-ը Դաղստանում սգո օրեր են հայտարարվել։ Համապատասխան հրամանագիրը ստորագրել է Սերգեյ Մելիքովը: Սգո օրերին հանրապետության ողջ տարածքում պետական ​​դրոշները կխոնարհվեն»,- ասվում է հաղորդագրության մեջ։


Դաղստանի տարածքում տեղակայված մշակութային հաստատությունները և հեռուստառադիոընկերությունները կչեղարկեն բոլոր ժամանցային, զվարճալի միջոցառումներն ու հաղորդումները։


Նշվում է, որ Դաղստանի կառավարությանը հանձնարարվել է անհրաժեշտ միջոցներ ձեռնարկել զոհվածների ընտանիքներին ու վիրավորներին օգնություն ցուցաբերելու համար։

 

Հիշեցնենք, որ երեկ՝ հունիսի 23-ին, Դերբենտ և Մախաչկալա քաղաքներում զինյալները հարձակվել են երկու ուղղափառ եկեղեցու, սինագոգի և ճանապարհապարեկային ծառայության կետի վրա։ Վերջին տվյալներով՝ ահաբեկչությունների զոհ են դարձել ավելի քան 15 ոստիկան, ինչպես նաև մի քանի քաղաքացիական անձ, այդ թվում՝ Ռուս ուղղափառ եկեղեցու քահանան։